Ադրբեջանն ականի վրա պայթելու հետևանքով մահացածների ու վիրավորների նոր թվեր է ներկայացրել

Ադրբեջանը նոր տվյալներ է ներկայացրել Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հետևանքով տուժածների վերաբերյալ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Գլխավոր դատախազությանը, 2020-ի նոյեմբերի 10-ից մինչև այս տարվա օգոստոսի 11-ն ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 23 քաղաքացիական անձ, 36-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, գրում է Factor.am-ը։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ականի վրա պայթելու հետևանքով մահացել է ադրբեջանցի 7 զինվորական, 91-ն էլ՝ ստացել տարբեր վնասվածքներ։ Ստացվում է, որ ընդանուր առմամբ՝ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու արդյունքում մահացել է 30 ադրբեջանցի, վիրավորվել՝ 127-ը։