Եւս 2 նախարարներ նշանակվեցին

Եւս 2 նախարարներ նշանակվեցին
Եւս 2 նախարարներ նշանակվեցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարել է, որ երկու նոր նախարարներ է նշանակել:

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագրերը:

Այսպիսով, նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գեղամ Գեւորգյանին նշանակել է գյուղատնտեսության նախարար, Տիգրան Խաչատրյանին՝  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: 

Հիշեցնենք, որ մի քանի նախարարական պաշտոններ թափուր էին մնացել այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանը պաշտոնանկ էր արել ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարներին: