Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է երկրի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահվան լուրը՝ X-ում կատարած գրառմամբ։
Նա հայտնել է, որ Խաթիբի, ինչպես նաև Ալի Լարիջանիի, Ազիզ Նասիրզադեի և նրանց ուղեկցողների «սպանությունը» մեծ վիշտ է պատճառել։
Նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին՝ նշելով, որ զոհվածների ճանապարհը կշարունակվի։



















