Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտ իրար է բախվել 3 ավտոմեքենա․ կա տուժած

Օգոստոսի 12-ին, ժամը 14։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են 3 ավտոմեքենա։

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Թ․), «Hyundai Elantra» (վարորդ՝ Ա․ Բ․) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշի ավտոմեքենաները։ Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Ա․-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: