Ձորաղբյուր գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 14-ին, ժամը 14։34-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։14-ին, մարվել՝ ժամը 17։42-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։