Հայ պատանիները 5 մեդալ են նվաճել ԱԱ-ում

Գրեփլինգի Հայաստանի հավաքականը 5 բրոնզե մեդալ է նվաճել Ուֆայում անցկացված պատանիների աշխարհի առաջնությունում։

Այս մասին տեղեկանում ենք գրեփլինգի Հայաստանի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից: Սպարտակ Միքայելյանը երրորդ մրցանակակիր է Gi և No Gi մրցաձևերում:

Gi մրցաձևում բրոնզե մեդալ են նվաճել նաև Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Ղազարյանը և Արամ Ավագյանը: