Արմեն Սարգսյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ նշանակելու մասին: Հրամանագրերը ներկայացնում ենք ստորև․

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գոռ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արման ԿՈՒՐԵԽՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-147 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: