Հայտնի է, թե որտեղ է Աֆղանստանի՝ փախուստի դիմած նախագահը

Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Հանին գտնվում է ԱՄԷ -ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Այս մասին հայտնում է korrespondent-ը:

Ավելի վաղ Kabul news-ը հայտնել էր, որ Հանին Օման է մեկնել, գրում է Factor.am-ը:

Տեղեկացվում է, որ թալիբների կողմից երկրի գրավումից հետո մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես լքել են Աֆղանստանը:

Մասնավորապես, Աֆղանստանի կենտրոնական բանկի ղեկավար Աջմալ Ահմադինի փախուստի մասին է հաղորդվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15 -ին թալիբները գրավել էին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Արնահեղությունից խուսափելու համար կառավարությունը նրանց հանձնեց իշխանությունը: Հանին հեռացավ երկրից: