«Սասուն Միքայելյանը լծակներ է կիրառել». Հրազդանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու. «Ազատություն»

«Սասուն Միքայելյանը լծակներ է կիրառել». Հրազդանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու. «Ազատություն»
«Սասուն Միքայելյանը լծակներ է կիրառել». Հրազդանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու. «Ազատություն»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը` Հրազդանի քաղաքապետի թեկնածու` իր որդի Սեւակ Միքայելյանին աջակցելու համար լծակներ է կիրառել:

Այդ մասին «Աատության» փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է Հրազդանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Լևոն Ստեփանյանը:

Որպես օրինակ Ստեփանյանը հիշեցրել է FIP.am կայքի ձայնագրությունը, ըստ որի, Հրազդանի 5-րդ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանը պատրաստակամություն էր հայտնել Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին 100 հոգու ներկայություն ապահովել:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում Հրազդանում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ: Ի տարբերություն այլ քաղաքների, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հրազդանում որեւէ թեկնածուի չի սատարել:

Ինքը` Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ընտանեկան ավանդույթները քաղաքականության մեջ սխալ է համարում: