Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ քվեարկությանը  մասնակցել է 122 պատգամավոր: 

Մեկ քվեարթերթիկ անվավեր է ճանաչվել:

Վահե Գրիոգրյանին կողմ է քվեարկել 99, դեմ՝ 22 պատգամավոր:
Պատգամավորները ծափերով շնորհավորեցին Վահե Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր Հանրապետության նախագահը: