ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին:
Նման տեղեկություն է փոխանցում «Հայկական Ժամանակ»-ը՝ նշելով, թե նույն այդ տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում:
Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հաստատել է, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները Շմայսի եղբայրներին տարել են, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէր:
Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե ինչ քրեական գործի շրջանակում են նրանք տարվել ԱԱԾ եւ ինչ կարգավիճակով: