«Գագիկ Ծառուկյանը, թեեւ խորհրդարանում չէր, բայց շատ արագ եկել էր ու թեեւ ոչ պատշաճ հագուստով էր` մարզահագուստով, բայց պատրաստ էր մտնել նիստերի դահլիճ եւ մասնակցել քվեարկությանը»:
Այդ մասին «Առավոտ»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով, այսօր ԱԺ-ում տեղի ունեցած նոր ԸՕ-ի նախագծի տապալված քվեարկությանը:
Զոհրաբյանի խոսքով, սակայն, իրենք Ծառուկյանին ասել են, թե իմաստ չունի մտնել նիստերի դահլիճ, քանի որ մեկ ձայնի խնդիր չէր:
Ինչ վերաբերվում է մյուս երեք բացականերին, ապա Զոհրաբյանի խոսքով Հրանտ Մադաթյանը հանրապետությունում չէ, իսկ Նապոլեոն Ազիզյանը եւ Վարդան Ղուկասյանը պարզապես շենքից էին դուրս եկել, բայց պատրաստ էին ամեն վայրկյան վերադառնալ ու քվեարկել: