Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 1-ի տվյալներով՝ հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4080477418653369