Սյունիքի մարզպետը և ՌԴ դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման հարցերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Այդ մասին ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ կապված, ստեղծված իրավիճակով պայմանավորված հումանիտար խնդիրների լուծման ու մի շարք այլ հարցեր։