Ադրբեջանական կողմը չի ցանկացել բանակցել հայկական կողմի հետ․ ներգրավվել է ռուսական կողմը․ Սյունիքի փոխմարզպետ․ Factor.am

Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսվել են։ Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, սակայն, Factor.am-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը չէր ցանկանում բանակացություններ վարել հայակական կողմի հետ, ուստի դրանք վերսկսելու համար միացել է նաև ռուսական կողմը։

«16․12-ի դրությամբ եռակողմ բանակցությունները վերսկսվել են»,- ասաց փոխմարզպետը։

Նշենք, որ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ մեզ հայտել էր, որ բանակցությունները վերսկսելու համար ադրբեջանական կողմը ուշ էր ներկայացել նշված վայր, իսկ հայկական կողմը տևական ժամանակ նրանց էր սպասել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Տարհանվել են այդ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները: Մարդու իրավունքների պաշտապանն էլ ավելի ուշ հայտնեց, որ ադրբեջանական զինված ծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։