Թալիբներն Աֆղանստանում սպանել են երգիչ Ֆավադ Անդարաբիին

«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիս-արևելյան Բագլան նահանգում սպանել են երգիչ Ֆավադ Անդարաբիին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ թալիբները Ֆավադ Անդարաբիին վտարել են Անդարաբ շրջանի իր տնից և սպանել։

Երգչի սպանության մասին հայտնել է նաև Աֆղանստանի ներքին գործերի նախարար Մասուդ Անդարաբին: