Հղիներն ու ուսանողները պարտավոր չեն յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 բացասական թեստի սերտիֆիկատ

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հղիներն ու ուսանողները պարտավոր չեն յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

«Հարց. Արդյո՞ք ուսանողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:

Պատասխան. Ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ»:

«Հարց. Արդյո՞ք հղին պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:

Պատասխան. Հղին պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը»: