ԱԽ քարտուղարը, Պնախարարի ու ԱԳ նախարարի պաշտոնակատարները հանդիպել են ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

ԱԽ քարտուղարը, Պնախարարի ու ԱԳ նախարարի պաշտոնակատարները հանդիպել են ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
ԱԽ քարտուղարը, Պնախարարի ու ԱԳ նախարարի պաշտոնակատարները հանդիպել են ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ուենցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարար պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։

Այդ մասին հայտնում են ԱԽ քարտուղարի մամլո ծառայությունից:

Նշվում է, որ ողջունելով հյուրերին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծել է. «Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը ժամանում է Հայաստան, հայ ժողովրդի նորագույն պատմության բեկումնային այս ժամանակաշրջանում: Կուզենայի հատկապես ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների հետ երկկողմ քաղաքական տնտեսական, առևտրային հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը»:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իր պատասխան խոսքում նշել է՝ «Ուրախ եմ լինել Հայաստանում՝ ընդգծելու մեր երկկողմ հարաբերությունների կարևորությունը և անդրադառնալու այդ հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցերի լայն շրջանակի: Ես շատ եմ կարևորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ռազմավարական ու անվտանգության հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի մասով, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը: Մենք աջակցում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ և երկու երկրների արտաքին քաղաքական գերակայությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Երկուստեք առանձնահատուկ կարևորվել է ԱՄՆ–ում հայկական համայնքի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։