Լոռու մարզ այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելեց Դսեղում գտնվող «Կաղնի» հյուրանոցը

Անցած շաբաթ Լոռու մարզ այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելեց Դսեղում գտնվող «Կաղնի» հյուրանոցը։

Այս հյուրընկալ հարկի տակ դեսպանը ճաշեց և առիթ ունեցավ ավելին իմանալ նոր «կոնտեյներային» ոճի այս հյուրանոցի կառուցման մասին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում հյուրանոցի սեփականատերերի գործունեության մասին։ Վերջիններս զբաղվում են ազնվամորու մշակմամբ, մեղվաբուծությամբ և ճագարաբուծությամբ։

ԱՄՆ ՄԶԳ-ի «Գյուղական տնտեսական զարգացում․ նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներքո «Կաղնի» հյուրանոցին տրամադրվել են խոհանոցային սարքավորումներ, փակ և բացօթյա ճաշասրահների կահույք, ինչպես նաև արևային էներգիայի վահանակներ՝ հոսանքի ծախսերը կրճատելու նպատակով։

Եկե՛ք Դսեղ, «Կաղնի» հյուրանոց և սեփական աչքերով տեսե՛ք ու վայելե՛ք այս հյուրընկալ միջավայրը։

Այս մասին հայտնում է Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը: