«ԵՊՀ-ն հայտարարությամբ դատապարտել է այսօրվա ասուլիսիս իրենց վերաբերվող մասը ու ինձ մեղադրել քաղաքական անփորձության մեջ»։
Նման գրառում է կատարել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` հավելելով, թե բան չի ասում, շուտով հրապարակային ներողություն են խնդրելու:
«Ու էն խայտառակ ապօրինությունների համար դատարանի առաջ պատասխան չեն կարողանալու տալ։ Դեռ լռում եմ, փաստերը շուտով կներկայացվեն իրավապահ մարմիններին»,- գրել է Սանասարյանը:
Հիշեցնենք, որ վերջինս այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախնական տվյալներով ԵՊՀ-ում ավելի քան 700 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: