Արմեն Ղահրամանյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից

Արմեն Ղահրամանյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից
Արմեն Ղահրամանյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 11-րդ կետերի, Արմեն Ղահրամանյանին ազատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:

Այդ մասին տեղեկացնում են նախագահականի մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ Ղահրամանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2015 թվականի փետրվարին` Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Այդ պաշտոնում Ղահրամանյանը փոխարինել էր Մարտին Կարապետյանին:

Վերջինս պաշտոնանկ էր արվել կուրսանտ Հայկազ Բարսեղյանի` ծառայակիցների կողմից դաժան սպանությունից հետո: Բարսեղյանի դին հայտնաբերվել էր 2015-ի հունվարի 29-ի առավոտյան` ռազմական ինստիտուտի մարզահրապարակում`  պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: