Փոխոստիկանապետն ուզում է «ինքնասպան լինել»

Փոխոստիկանապետն ուզում է «ինքնասպան լինել»
Փոխոստիկանապետն ուզում է «ինքնասպան լինել»

Կրկին անգամ Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր անձնական էջում անկեղծացել է ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Այս անգամ նա անդրադարձել է ԶԼՄ-ներում տարածվող «սենսացիաներին»:
«Այնքան են գրում վթարների, ինքնասպանությունների, սպանությունների մասին, որ ակամա ցանկություն է առաջանում՝ մեքենան խփել պատին, կանչել Շամշյանին, նկարել տալ, սպանել եւ ինքնասպան լինել,-գրում է նա:

 

Հարգելի ԶԼՄ-ներ, հասկացանք՝ սենսացիա, հասկացանք խոսքի ազատություն, մեկ-մեկ էլ լավ բան գրեք: Այնքան լավ բաներ կա մեր կյանքում…Մանկան առաջին ճիչ, սեր, հավատարմություն, ընկերություն, շատ-շատ լավ մարդիք, լիքը զբոսաշրջիկներ, լավ բերք, գրեք էլի, մի լավ բան գրեք…»:

© Medialab.am