Գյումրիում մթերային խանութ է այրվել

Սեպտեմբերի 5-ին` ժամը 05:14-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի վերջնամասում այրվում է մթերային խանութ։

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող սննդամթերքի խանութում (մոտ 20 քմ) և հարակից ինքնաշեն երկաթե պահեստում (մոտ 15 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել՝ 06:22-ին: Այրվել են խանութն և հարակից պահեստը։