Թալիբներն ամբողջ Աֆղանստանի տարածքում արգելել են օդ կրակել

«Թալիբան» արմատական շարժումը հրապարակել է ամբողջ Աֆղանստանի տարածքում օդ կրակելու արգելքի վերաբերյալ ձեռնարկ տեղական կառավարման մարմինների ու զինվորականների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Աֆղանստանի իսլամական էմիրաթի» (թալիբների ինքնանվանումն է) ռազմական հարցերով հանձնաժողովի կողմից ստորագրված ձեռնարկում նշվում է, որ «Քաբուլում ու երկրի մյուս քաղաքներում օդ կրակելու հետևանքով մարդիկ են զոհվում կամ վիրավորվում, ինչպես նաև դա վախ է տարածքում խաղաղ բնակչության շրջանում»:

«Ելնելով դրանից, Քաբուլում և նահանգներում ռազմական պաշտոնատար անձինք, հրամանատարներն ու մյուս պատասխանատուները ստացել են հանձնարարական՝ անմիջապես ձերբակալել ու զինաթափել օդ կրակողներին: Քաբուլի ու նահանգներում ոստիկանության ղեկավարներին ու հետախուզության աշխատակիցներին հանձնարարվել է կտրուկ միջոցներ ձեռնարկել օրինախախտներին հայտնաբերելու ու պատժելու ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում: