Խանջյան գյուղում բախվել են մեքենաներ, ապա հայտնվել դաշտում. կա վիրավոր.Shamshyan

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են  Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Արթուր Ս.-ի վարած Ford մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Վաչիկ Ղ.-ի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Ն. Ա.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս  են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: