Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Եկեք արձանագրենք, թե ինչ հզոր է լրագրողների և լրատվամիջոցների ուժը, երբ իրապես ծառայում են ճշմարտությանը, իրական նպատակին:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների շնորհիվ հայտնի դարձավ մարդասպան վարձկանների մասնակցությունը այս պատերազմին:
Սա հենց ահաբեկչությունն է, որին ապավինել էր թույլ կողմը՝ Թուրքիան և Ադրբեջանը: Ահա և միջազգային արձագանքը, հզոր երկրներն առաջ եկան:
Այս պատերազմն անցնում է մեր միջով, մենք ապրում ենք ու ամեն զոհի հետ վերապրում պատերազմի ահավորությունը:
Ամեն մեկս պետք է հիշենք, թե ինչու ենք եկել այս աշխարհ և որն է մեր առաքելությունը, ծառայել ճշմարտությանը, մեր գործին: Աստված մեզ հետ»: