Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան. ԱԳՆ-ն մեկնաբանել է տարածված տեղեկությունները

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-նշեց Բադալյանը:

Ավելի վաղ, հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե, իբր, հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ից կբացվի, իսկ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։