Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` 

Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 10-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում ձյան տեսքով: Հունվարի 11-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 

Երևան քաղաքում՝

Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ: Հունվարի 11-12-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: