Կարեն Սարգսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու հարցը կառավարության նիստի օրակարգում է

Կառավարությունը կքննարկի Կարեն Սարգսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու հարցը:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը: