2021-ի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11%-ով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5%-ով, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27%-ով:

Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այսպես, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 34 մլրդ դրամ կամ 38%, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 44 մլրդ դրամ կամ 57%, իսկ 2018թ. նույն ամիսների համեմատ՝ 55 մլրդ դրամ կամ 81%»:

Возможно, это изображение (текст)