Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի Օմբուդսմեն

Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի Օմբուդսմեն
Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի Օմբուդսմեն

Արցախի նախկին վարչապետի նախկին խոսնակ Արտակ Բեգլարյանն այսօր ընտրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան:

Այսօր տեղի ունեցած Արցախի ԱԺ նիստում Բեգլարյանը ստացել է 29 կողմ, 0 դեմ ձայն: Բեգլարյանը առաջադրված միակ թեկնածուն էր: Նրան առաջադրել էր ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը: 

Հիշեցնենք, որ մինչեւ այդ Արցախի ՄԻՊ-ը Ռուբեն Մելիքյանն էր, որը մոտ մեկ ամիս առաջ հրաժարական է տվել: