Լեւոն Բարսեղյանը գլխավորելու է նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքի ցուցակը

Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը կմասնակցի նաեւ նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքը։ Դաշինքում ընդգրկվել են Ռամկավար Ազատական կուսակցությունն ու «Ժառանգություն» կուսակցությունը։

Դաշինքի ընտրացուցակը գլխավորելու է Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Ընտրացուցակի երկրորդ տեղում Ռամկավար Ազատական կուսակցության ատենադպիր Հովիկ Կարապետյանն է, իսկ 3-րդում՝ բժիշկ Հասմիկ Պետրոսյանը։

«Էրթա՞մ ձեզի համար դաշինք բերեմ։))
«Հայրաքաղաք» դաշինք.
Ռամկավար Ազատական կուսակցություն եւ «Ժառանգություն» կուսակցություն։
1. Լեւոն Բարսեղյան
2. Հովիկ Կարապետյան
3. Հասմիկ Պետրոսյան
Թղթերը հանձնվում են շաբաթ օրը»,-ֆեյսբուքյան էջում գրառել է Լ․Բարսեղյանը։