22-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել սառը զենք կրելու կասկածանքով

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Բազումի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Վարդանանց փողոցի 22-ամյա մի բնակչի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու դանակ, որոնցից մեկը՝ ծալովի, մյուսը՝ գաղտնի փականով, էլեկտրահարող սարք և կռփազենք: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: