Միչգերատեսչական ակտիվ քննարկումներ են տեղի ունենում՝ ԼՂ բնակիչների հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցով։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության քարտուղար Նելլի Դավթյանը։
Այսպիսով՝ նա հերքեց լուրերը, թե Հայաստանը չի պատրաստվում ընդունել ԼՂ բնակիչներին։
Դավթյանի խոսքով՝ ԼՂ որևէ բնակիչ այս պահին Հայաստան չի տեղափոխվել, և նրանց ընդունել կամ չընդունելու հարց չկա։
«Ամենատարբեր պատասխանատու գերատեսչությունների հետ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում և քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ արցախցիներն Հայաստանում տեղավորելու հարցը»,- վստահեցրեց նա: