«Կան քաղաքական գործիչներ, ովքեր անձնական վրեժ են լուծում Հայրապետյանից»

«Կան քաղաքական գործիչներ, ովքեր անձնական վրեժ են լուծում Հայրապետյանից»
«Կան քաղաքական գործիչներ, ովքեր անձնական վրեժ են լուծում Հայրապետյանից»

«Մասնավոր անձանց թիկնապահների ուշքն ու միտքը մեծ մատնաքաշով երշիկն ամբողջությամբ ուտելն է: Խոսքը միայն Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներին չի վերաբերում, այլեւ ընդհանրապես: Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ոչ թե ինքնագործունեությամբ պետք է զբաղվեին, այլ պարտավոր էին զանգահարել ոստիկանություն:

Ոստիկանությունը կգար եւ կարգի կհրավիրեր տվյալ անձանց, եթե հարկ լիներ՝ նաեւ ոստիկանական բաժանմունք կտանեին, կտուգանեին, ինչ-որ մի պատժաչափ կկիրառեին՝ հասարակական վայրում ոչ վայել պահվածքի համար, բայց նման ողբերգություն տեղի չէր ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անվտանգության ծառայության պետ Սուրեն Սիրունյանը: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները նրան ստիպել են մասնագիտական առումով վերլուծության ենթարկել «դաշտը», ինչի արդյունքում Սիրունյանը հետեւյալ եզրահանգման է եկել. «Մասնավոր անձանց թիկնազորային ծառայությունների աշխատակիցները, որոնք բավականին շատ են Հայաստանում, 95 տոկոսով ոչ թե տվյալ անհատին պաշտպանելու համար են, այլ մարդկանց աչքը վախեցնելու: Այդ «թիկնազորայիններ» կոչվածները միայն մտածում են մարմնի որոշ հատվածներն ուռացնելու եւ դիմացինների վրա սարսափազդու տպավորություն թողնելու մասին»:Կարդալ ավելին