Ալիևն Ադրբեջանի կրթության նախարարին նշանակել է Արտաքին գործերի նախարար

Հեղինակ MediaLab

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ադրբեջանական լրատվամիջոցներից։ 

Բայրամովը 2013 թվականից եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։ Նա ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի էկոնոմիկայի բաժինը։ 

Ավելի վաղ, Էլմար Մամեդյարովն ազատվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Էլմար Մամեդյարովը 2004 թվականից էր այդ պաշտոնին։  

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը վարչապետին ասել է, թե աշխատում է տնից։