Փաստն այն է, որ մենք մեզ խաբել ենք, թե ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը. Դավիթ Սանասարյան. տեսանյութ

Այսօր Մարզահամերգային համալիրում Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Ինքնիշխան Հայաստան նախաձեռնության անդամ Դավիթ Սանսարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Նա հայտարարել է, որ պատերազմի՝ նման ելքի հարցում բոլոր իշխանությունները, այդ թվում՝ գործող, իրենց մեղքի բաժինն ունեն:

«Փաստն այն է, որ մենք մեզ խաբել ենք, թե ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Ցավոտ բան եմ ասում: Օրինակ ես պատերազմի ամբողջ ընթացքում ինքս ինձ ուզում էի խաբել, թե ամեն ինչ լավ է լինելու: Սգալով մեր զոհեր, մեր կորուստների համար, ամեն դեպքում պետք է խելքի գանք, նոր որակի ապրելակերպ է մեզ պետք», -հայտարարել է Սանսարյանը:

Տեսանյութը՝ Factor.am