«Մենք ոչ մեկին կուսակցությունում զոռով չենք պահում». Մարուքյան. «Ա1+»

«Մեզ համար անակնկալ չէր, որ Հայկ Կոնջորյանը նման հայտարարություն է անելու, նախօրեին նա մեզ ասել է, որ այդ քայլն է անելու, եւ որ 5 ամիս է նման մտորումներ ունի»։

«Ա1+-ի» փոխանցմամբ, նման հայտարարություն է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հավելել է, թե դա Հայկ Կոնջորյանի որոշումն է, այն կուսակցությունում բացասաբար է ընդունվել, բայց հաջողություն են մաղթում Կոնջորյանին:

Մարուքյանը հավելել է, թե իրենք ոչ մեկին կուսակցությունում զոռով չեն պահում:

Հիշեցնենք, որ Կոնջորյանը հայտարարել է, թե լքում է ԵԼՔ դաշինքի անդամ Մարուքյանի ղեկավարած կուսակցությունն ու միանում է Փաշինյանի թիմին: