Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսանում է

MOSCOW REGION, RUSSIA – AUGUST 14, 2021: Russia’s President Vladimir Putin chairs a meeting to discuss wildfire and flood relief efforts in Russian regions via a video linkup from Novo-Ogaryovo residence. Alexei Nikolsky/Russian Presidential Press and Information Office/TASS Ðîññèÿ. Ìîñêîâñêàÿ îáëàñòü. Ïðåçèäåíò Ðîññèè Âëàäèìèð Ïóòèí â Íîâî-Îãàðåâî âî âðåìÿ ñîâåùàíèÿ ïî âîïðîñó î ëèêâèäàöèè ïîñëåäñòâèé ïîäòîïëåíèé è ïðèðîäíûõ ïîæàðîâ â ðÿäå ðåãèîíîâ Ðîññèè â ðåæèìå âèäåîêîíôåðåíöèè. Àëåêñåé Íèêîëüñêèé/ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ/ÒÀÑÑ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում, հայտնել է, որ իր շրջապատում կորոնավիրուսի դեպքերի պատճառով ստիպված կլինի ինքնամեկուսանալ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր շրջապատում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման պատճառով, պետք է որոշակի ժամանակ պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլից պարզաբանել են, որ հաշվի առնելով սա՝ ՌԴ նախագահը այս շաբաթ Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով։