ԿԳ նախարարը կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու. «Հայկական Ժամանակ»

ԿԳ նախարարը կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու. «Հայկական Ժամանակ»
ԿԳ նախարարը կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու. «Հայկական Ժամանակ»

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ արությունյանը։ Հարությունյանը, սակայն չի հտակեցրել՝ ընտրվելու դեպքում գալո՞ւ է խորհրդարան, թե՞ շարունակելու է նախարարի աշխատանքը:

«Այս պահին որեւէ որոշում չկա, ըստ արդյունքների եւ թիմի հետ քննարկումների պարզ կդառնա։ Ես լիարժեք շարունակում եմ իմ պարտականությունները»,- ասել է Հարությունյանը։