Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «Ադրբեջանը կկանխի Լեռնային Ղարաբաղում հայերի բոլոր հնարավոր սադրանքները»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ նախօրերին տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ իբր  «ադրբեջանական բանակը կանխել է Արցախի պաշտպանության բանակի բոլոր սադրանքները», գրում է Factor.am-ը։

Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ադրբեջանական բանակը կանխել է ու կշարունակի կանխել Ղարաբաղում՝ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահները, հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից հնարավոր սադրանքները»,- ասել է Հասանովը, որ միջազգային հանրությունը պետք է այդ գործողություններին գնահատական տա ու որոշակի քայլեր ձեռնարկի։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև ասել է, որ ադրբեջանական բանակը, իբր, «լիովին կատարում է եռակողմ հայտարարության բոլոր պահանջները»։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Կլաարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության ապահովման համար։