83 տարեկան տիկին Ռիման առավոտը սկսում է մարզանքով. տեսանյութ

«Իմ կյանքի հեքիաթը». Մի կնոջ պատմություն, ներկայացնում է Ամերիկայի ձայնը։

Այսօր 83 տարեկան դարձած տիկին Ռիման առավոտը սկսում է մարզանքով՝ բաց պատուհանի առջև մաքուր օդ շնչելով:

33 տարվա մանկավարժը խնամքով հավաքել ու պահում է բոլոր տարիների աշակերտների մասին հիշողություներն իր օրագրերում, ալբոմներում և սրտում: Բազմաթիվ կոչումների արժանացած ուսուցչուհին այսօր էլ վայելում է իր սաների սերն ու ուշադրությունը: