Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Սիմիդյանն այսօր ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ MediaLab.am-ի ունեցած տեղեկություններով՝ նա կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել են, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվելու է ՇՄ նախարարի պաշտոնից։