ՀՀ առաջին նախագահի ներկայացուցիչ. «Դա բացարձակ դեմագոգիա է»

ՀՀ առաջին նախագահի ներկայացուցիչ. «Դա բացարձակ դեմագոգիա է»
ՀՀ առաջին նախագահի ներկայացուցիչ. «Դա բացարձակ դեմագոգիա է»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարդու իրավունքների միջազգային դատարան դիմում է ներկայացրել ազատ ընտրության իրավունքի խախտման հիմքով: Aravot.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին նախագահի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է 2008-ի փետրվարին նախագահական ընտրություններում ազատ ընտրության իրավունքի խախտմանը, ինչպես նաև զուգահեռ վիճարկվում են այլ իրավունքների խախտումներ:

Վ. Գրիգորյանը նաև հավելեց. «Դատարանը դիմումը հաղորդակցել է կառավարությանը՝ անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների հարցով՝ մարտի 1-ի դեպքերի առավոտյան հատվածին, երբ առաջին նախագահին ձերբակալել են և տեղափոխել են իր բնակարան: Մյուս կետն այն է, որ առաջին նախագահի նկատմամբ իր քաղաքական համոզմունքների բերումով խտրական վերաբերմունք է ցուցաբերվել»:

Այս փաստը լուրջ քննադատության արժանացավ ՀՀ հասարական-քաղաքական որոշ շրջանակներում և քննարկվեց սոցցանցերում: Օրինակ՝ քաղաքագետ Հանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Դոժիլի: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը: Բլոգերներից, ինչքանով հասկացա՝ նաև էլեկտրոնային լրատվամիջոցներից արխիվային կադրեր ու նյութեր են ուզում: Դե մեր երկիրը պատրաստվում է պաշտպանվել Եվրոպական դատարանում…բռնվեք… իր առաջին նախագահից: Լևոն Տեր-Պետրոսյանը փող է ուզում մեր երկրից այն բանի համար, որ ինքը մի քանի օր մնացել է տանը և դա տնային կալանք է դիտարկում»: Քաղաքագետը կարծիք էր հայտնել, թե ավելի պատշաճ կլիներ, որ դատի տար ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավարը:Կարդալ ավելին