Լոս Անջելեսի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել․ տեսանյութ

Լոս Անջելեսում գտնվող Սուրբ Պետրոս հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել։ Եկեղեցու քահանա Տեր Շնորհք Դեմիրճյանը դատապարտել է կատարվածը , նշելով որ այժմ եկեղեցու շրջակայքում անվտանգության խստացված միջոցառումներ են իրականացվում ։ Հարկ է նշել, որ հարձակվողը կոտրել է 8 հազվադեպ վիտրաժ ։

Իրավապահ մարմինների կողմից իրականացվում է հետաքննություն «վանդալիզմ» քրեական հատկանիշով, հայտնում է Ամերիկայի ձայնը։