Ուջանում երիտասարդները մթերային խանութից գողացել են վճարային սարքը

Մարտի 21-ին անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Ուջան գյուղի մթերային խանութներից մեկի դուռը և գողացել վճարային սարքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Աշտարակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վճարային սարքը, վնասված վիճակում, հայտնաբերվել էր գյուղի դաշտամիջյան հատվածում։

Ոստիկանության Աշտարակի բաժնի, Արագածոտնի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին՝ դեպքից կես տարի անց, հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման են ենթարկվել 30 և 24 տարեկան երկու երիտասարդ։

Նրանք տվել են խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն: