«Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկը». Դավիթ Շահնազարյան. «Tert»

«Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկը». Դավիթ Շահնազարյան. «Tert»
«Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկը». Դավիթ Շահնազարյան. «Tert»

«ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկն ստացել եմ այսօր և ընդունել այն»:

Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նախկին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը: Նա հայտարարել է, թե իր որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ: 

«Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն »,- ասել է Շահնազարյանը: