Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ
Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այդ մասին տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական թիմը՝ հավելելով, որ գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով:

Ըստ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ իրենք ՄԻԵԴ են դիմել առանց ներպետական դատական ատյաններն սպառելու, «քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվայլ գործի համար անարդյունավետ միջոց, որի մանրամասն պարազաբանումները ներկայացվել է գանգատի  հիմքում»: