ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված, անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների բացման և զոհված հայորդիների ոգեկոչման միջոցառումներին:

Հուշ-ցերեկույթների ընթացքում անդրադարձ է կատարվել մերօրյա հերոսների սխրանքերին ու քաջագործությանը, միասնական տերունական աղոթք է հղվել առ Աստված զոհվածների հոգու հանգստության համար, խոնարհվել են ծաղիկներ հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիներին նվիրված հուշակոթողներին:

Այնուհետև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Արմավիրի ուսումնական զորամասում մասնակցել է անմահ հերոսների հավերժության խորհուրդն ամփոփող հոգեհանգստյան աղոթքին և մոմավառությանը: