«Կոռեկտ չէ». ՀՀ ԱԳՆ արձագանքը Լուկաշենկոյին

«Կոռեկտ չէ». ՀՀ ԱԳՆ արձագանքը Լուկաշենկոյին
«Կոռեկտ չէ». ՀՀ ԱԳՆ արձագանքը Լուկաշենկոյին

«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է՝ որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակի, որը վերաբերում է վեց պետություններին: Եվ, բնականաբար, այս զարգացումը ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ բավական քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ը իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Եվ ինչ վերաբերում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»:

Այսպես է այսօր լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ արձագանքել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն նախօրեին Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ խոսել է ՀԱՊԿ մասին, ասել, որ իրենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առնվազն երեք թեկնածու իրենք ունեն, հավելել, որ Հայաստանի վրա դրված է ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի նախագահությունը, և կարծես թե, Նիկոլ Փաշինյանը խնդիրներ ունի լուծելու Կառավարությունում, ու որ պարզ չէ՝ անցումային շրջանում գտնվող Հայաստանը արդյո՞ք կդիմանա նման ծանրաբեռնվածութանը:

«Հայաստանի նախագահության առումով, նշեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-2016 թթ., և դա համարվում է Հայաստանի ամենահաջող նախագահություններից մեկը ՀԱՊԿ-ում: Մեր նախկին նախագահության գնահատականը լավագույն պատասխանն է ցանկացած՝ նախագահության հետ կապված քննարկումներին»,- ասել է Նաղդալյանը: